Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության տնտեսական գործունեությունը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
    22 Էջ | 5-27 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-3 |

    Ստացվել է՝ 2023-10-12 | Գրախոսվել է՝ 2024-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ. Պոլսի հայության կրթական բարձր մակարդակը, հայ տնտեսվարողների կողմից եվրոպական առևտրի նոր մեթոդների կիրառումը պոլսահայերի տնտեսության հզորացման համար հիմքեր էին ստեղծել։ Դարերի ընթացքում առևտրականների և արհեստավորների մեծ համբավ ունեցող պոլսահայերը, XX դարի սկզբին համագործակցելով եվրոպական ու ամերիկյան առաջնակարգ արդյունաբերողների ու առևտրական ընկերությունների հետ, արդիականացրին իրենց տնտեսությունը: Հիմնեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ՝ դրսևորվելով որպես բանիմաց արդյունաբերողներ և հույների հետ տիրական դիրք գրավելով քաղաքի տնտեսական կյանքում։ Երիտթուրքական իշխանություններն իրենց հզոր մրցակիցներից ազատվելու, նրանց ունեցվածքի հաշվին քաղաքի տնտեսությունը թրքացնելու նպատակով՝ 1908 թ. սկսեցին պոլսահայերի ունեզրկման մի գործընթաց, որը շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն հետագայում նոր թափ ստացավ քեմալական իշխանությունների կառավարման շրջանում, իսկ 1942 թ. ընդունված "Ունևորության տուրքի մասին" օրենքի գործադրմամբ հասավ իր ավարտին

    Բանալի բառերԿ. Պոլիս Օսմանյան կայսրություն պոլսահայեր հույներ պարբերական մամուլ առևտրական ընկերություն արտահանում ներմուծում խան արհեստանոց գործարան

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Կամավորական շարժման մասնակից Միքայել Իշլեմեջյանի հուշերը
    26 Էջ | 189-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-189 |

    Ստացվել է՝ 2024-05-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հրապարակումներ

    Հուշագիրը՝ Միքայել Իշլեմեջյանը, ծնվել է 1892 թ․ մարտի 24-ին Կ․ Պոլսի Գում-Գափու թաղամասում։ Ավարտել է Պարտիզակի (Բութանիա) Ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատությունը։ 1910–1911 թթ․ ուսանել է Կ․ Պոլսի զինագործական ուսումնարանում, որն ավարտելուց հետո նրան շնորհվել է արագահարված զենքերի հարյուրապետի, իսկ բանակում ստացել է հազարապետի՝ կապիտանի կոչում1։ Մասնակցել է ալբանական ապստամբության ճնշմանը (1911–1912 թթ․), իտալա-թուրքական (1911–1912 թթ․) և Բալկանյան առաջին պատերազմներին (1912–1913 թթ․), որի ժամանակ գերվել է հույների կողմից։ Պատերազմի ավարտից հետո Մ․ Իշլեմեջյանն ազատվել է գերությունից, չի վերադարձել Կ․ Պոլիս, այլ հաստատվել է Բուլղարիայում՝ Վառնայում, որտեղ հարևանությամբ բնակվում էր նշանավոր հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը։
    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մամիկոնյանների տիրույթների խնդիրը VIII դ. վերջին
    12 Էջ | 26-38 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-26 |

    Ստացվել է՝ 2024-05-21 | Գրախոսվել է՝ 2024-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2024-06-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    Հայաստանը 700–885 թթ. այսրկովկասյան երկրների (Քարթլի, Առան, Շիրվան և Դերբենդ) հետ Արաբական խալիֆայության Արմինիա փոխարքայության մասն էր ։ Համեմատած սասանյան տիրապետության շրջանի՝ արաբական տի¬րապետության ժամանակ տեղի նախարարական համակարգում զգալի փոփոխություններ էին կատարվել։ Դա կապված էր և՛ ավատատիրական հարաբերությունների զարգացմամբ, և՛ արաբների վարած ծանր հարկային քաղաքականությամբ, և՛ օտար էթնիկ տարրի ներթափանցմամբ։

    Բանալի բառերՄամիկոնյաններ Բագրատունիներ Աշոտ Մսակեր Խալիֆայություն Արշարունիք Տայք Տարոն:

    Բեռնել

  • Մելիքյան Վահան - Պարսկահայությունը 1917 թ. ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխության ժամանակաշրջանում
    16 Էջ | 39-55 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-39 |

    Ստացվել է՝ 2024-05-08 | Գրախոսվել է՝ 2024-05-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    1905–1911 թթ․ սահմանադրական հեղափոխությունից հետո Պարսկաստանը խորը ճգնաժամ էր ապրում, ինչը ծագել էր ներքին ու արտաքին պատճառներից։ Հեղափոխության արդյունքում Պարսկաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնալիք էր երկրում ռուսական շահերին: 1907 թ. Պարսկաստանն ազդեցության գոտիների բաժանելու անգլա-ռուսական համաձայնագրի կնքումով այդ երկրների հարաբերությունները թեև նոր բովանդակություն ստացան, սակայն մրցակցությունը Պարսկաստանում չմեղմացավ և շարունակվեց դրսևորվել քողարկված նոր դիմակայությամբ: Բրիտանիային հաջողվեց սերտ համագործակցություն ձևավորել տեղի սահմանադրական կառավարող շրջանակների հետ՝ սահմանափակելով շահական արքունիքում ռուսական ազդեցությունը:

    Բանալի բառերՊարսկաստան պարսկահայություն Փետրվարյան հեղափոխություն Թեհրան Թավրիզ Համադան Ղազվին Ռուսաստան Բրիտանիա Ատրպատական Թումանյան եղբայրներ

    Բեռնել

  • Լեռնիկ Հակոբյան - Դանիել Վարուժան. ազատության առաքյալը
    25 Էջ | 56-81 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-56 |

    Ստացվել է՝ 2024-04-29 | Գրախոսվել է՝ 2024-06-03 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն

    Լրացավ արևմտահայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը: Նրա պոեզիան հավերժական ընթացքի քնարերգություն է, իր արդիականությունն ու գաղափարական թարմությունը չկորցնող։ Սերվելով ցեղային ակունքներից, սնվելով ժողովրդի և համամարդկային արժեքների առողջ արմատներից՝ այդ պոեզիան կոչված է ընդմիշտ արթուն ու սթափ պահել մեր քաղաքական միտքը։ Դ. Վարուժանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական աշխարհի ուսումնասիրությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ ուսումնասիրողներ : Նրա հանրային գործունեության մասին հետաքրքիր հիշողություններ են թողել ժամանակակիցները։

    Բանալի բառեր Դ. Վարուժան արևմտահայ գրականություն "Սարսուռներ" "Ցեղին սիրտը" "Հեթանոս երգեր" "Հացին երգը" ազգային-ազատագրական պայքար

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատը
    24 Էջ | 82-106 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-82 |

    Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 2024-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն

    XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ գրող, իմաստասեր, խմբագիր, մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը (1851–1908), բացի տարբեր ոլորտների վերաբերող տեսական հարցադրումներից, իր լրագրողական գործունեության ընթացքում, բնականաբար, զբաղվել է նաև գրական ընթացքի, գրական առանձին հրատարակությունների, գրողների ու նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ իր վերաբերմունքի, կարճ ասած՝ գրական քննադատության հարցերով։

    Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատ "Երկրագունտ" արվեստ ժանր պոեզիա վեպ հոգի նյութ ստեղծագործական ազատություն:

    Բեռնել

  • Արտակ Վարդանյան - Օծոփ-Հորսի խոսվածքի առնչությունները շրջակա բարբառների հետ
    5 Էջ | 107-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-107 |

    Ստացվել է՝ 2024-05-03 | Գրախոսվել է՝ 2024-05-06 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Ճահուկ-Վայքի միջբարբառ անվանված՝ լեզվական սերտ առնչություն ներկայացնող՝ ընդհանուր խոսվածքախմբից [Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Հորս, Չիվա, Ռինդ, Վերին Ազնաբերդ գյուղեր, մինչև 1988 թվականը՝ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ (պատմական Նախճավան գավառ) և Օծոփ (պատմական Ճահուկ գավառ) գյուղեր] որոշ հատկանիշներով առանձնանում է Օծոփի կամ Օծոփ-Հորսի խոսվածքը:

    Բանալի բառերՃահուկ-Վայքի միջբարբառ Օծոփ-Հորսի խոսվածք հնչյունաբանական առանձնահատկություններ ձևաբանական շեղումներ բառապաշարային տարբերություններ Խոյի բարբառ Արցախ-Սյունիքի բարբառ:

    Բեռնել

  • Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
    8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:

    Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:

    Բեռնել

  • Լուսինե Ղամոյան - "Անձնական զարդարանք" իմաստային (թեմատիկ) խումբը հայերենում
    12 Էջ | 122-134 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-122 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-04-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Առաջին զարդերն ի հայտ են եկել հագուստի հետ՝ լինելով ոչ թե պճնանքի ու գեղագիտության, այլ սնոտիապաշտության արտահայտություն: Հետագայում, երբ արդեն հստակվում է գեղեցիկի դրսևորումը, զարդերը, բացի գեղագիտական անհրաժեշտությունից, դառնում են նաև դասակարգային տարբերակման արտահայտչամիջոց, հասարակական դիրքորոշումն ամրագրելու յուրահատուկ ձև, իսկ քրիստոնեական ուսմունքի տեսանկյունից՝ ավելորդություն:

    Բանալի բառեր"անձնական զարդարանք" իմաստային խումբ փոխառություն ապարանջան մատանի ականջօղ վզնոց կրծքազարդ գլխազարդ և մազերի զարդ ոսկի արծաթ:

    Բեռնել

  • Շողակաթ Դևրիկյան - Գրիգոր Լուսավորչի և Սեղբեստրոս Առաջին պապի "հանդիպման" պատկերներն արվեստում
    14 Էջ | 135-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-135 |

    Ստացվել է՝ 2024-05-30 | Գրախոսվել է՝ 2024-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Արվեստագիտություն

    Հայոց Տրդատ Երրորդ արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի և Սեղբեստրոս Առաջին պապի հանդիպման մասին ավանդազրույցը հայ-հռոմեական դարավոր պատմության անբաժան մասն է և հիշվել է ոչ միայն հայերի կողմից՝ քաղաքական ծանր պայմաններում Հռոմից օգնություն ստանալու նպատակով, այլև պապական աթոռի կողմից՝ Արևելքում իր իշխանության տարածման համար։

    Բանալի բառերԳրիգոր Լուսավորիչ Սեղբեստրոս Առաջին պապ Տրդատ Երրորդ թագավոր Կոստանդիանոս Առաջին կայսր "Դաշանց թուղթ" քրիստոնեության ընդունում Նեապոլի Գրիգոր Հայի եկեղեցի Հռոմ Սպահան:

    Բեռնել

  • Գարեգին Թումանյան - Հայաստանի հնագույն մի խումբ դամբարանների մշակութային պատկանելության նոր մեկնաբանություն և թվագրություն
    13 Էջ | 150-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-150 |

    Ստացվել է՝ 2024-05-15 | Գրախոսվել է՝ 2024-06-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հնագիտություն

    Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի առկայության փաստն այժմ կարելի է ապացուցված համարել։ Մշակութային այդ համալիրներն առանձնացնելիս առաջնորդվել ենք տեսական այն դրույթով, որ մշակույթն առաջնություն ունի տիպի նկատմամբ։ Հնագիտական հիշյալ համալիրներն առանձնացնելու համար ներմուծել ենք դրանք բնութագրող որոշակի հատկանիշներ, որոնց կիրառության շնորհիվ մեծացել է ուսումնասիրությամբ ստացված արդյունքների պատմական իրականությանը մոտ լինելու հավանականությունը։

    Բանալի բառերդամբարան կիմերական վաղ երկաթի դարաշրջան մշակույթ զուգահեռներ համաժամանակյա թվագրություն հեծյալ ռազմիկ ուղեկցող գույք լկամ

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Հայ-սկանդինավյան դիցաբանական մի զուգահեռի շուրջ
    8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-163 |

    Ստացվել է՝ 2024-04-19 | Գրախոսվել է՝ 2024-04-26 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ

    Ըստ շվեդ առասպելաբան Սթիգ Վիքանդերի՝ զոհաբերված հորթի ոսկորից խաղողի վազի առաջանալու մասին հայկական ավանդազրույցը զուգահեռ ունի սկանդինավյան բանահյուսության հետ։ Ավանդազրույցը կապվում է Նոյ նահապետի (տարբերակ՝ Աբրահամի) հետ։ Եվ քանի որ հայերեն «որթ» և «հորթ» բառերը համարվում են առաջինը երկրորդից ծագած և հոմանիշ, առաջին անգամ փորձ է կատարվում դրանց նմանությունը կապել տվյալ ավանդազրույցի հետ։ Որպես լրացուցիչ ապացույց բերվում է այն փաստը, որ ոչ պատահականորեն հնչյունային և իմաստային նույն զուգահեռներն առկա են նաև ռոմանական որոշ լեզուներում։

    Բանալի բառերավանդազրույց Նոյի մասին հայկական առասպելաբանություն որթատունկ հորթի զոհաբերում սկանդինավյան առասպելաբանություն Թոր այծեր։

    Բեռնել

  • Մայա Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի "Նախաշաւիղ" գրքի տպագրության հարցի շուրջ
    8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-171 |

    Ստացվել է՝ 2024-04-17 | Գրախոսվել է՝ 2024-04-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ

    Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի (1809–1848) գրական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրված է: Առկա աղբյուրագիտական, գրականա-գիտական, պատմագիտական մեծաթիվ գրքերը և հոդվածները լավագույնս ներկայացնում են գրողի կյանքը, գործունեությունը և ստեղծագործական ուղին: Այս ամենով հանդերձ՝ նոր փաստերի ի հայտ գալով, Խ. Աբովյանը և իր ժառանգությունը շարունակում են մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում:

    Բանալի բառերԽ. Աբովյան XIX դար Թիֆլիս Նախաշաւիղ Արզանյանց եղբայրներ մատենագիտություն գրաքննություն հայ տպագրության պատմություն տպարան

    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - "Ղարաբաղ" թերթը. Շուշիի պարբերական մամուլի պատմությունից (1911–1912 թթ.) (ռուս.)
    9 Էջ | 216-225 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-216 |

    Ստացվել է՝ 2024-05-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հրապարակումներ

    Բեռնել

  • - Յակոբ Չոլաքեան. Պատմական Անտիոքի եւ շրջակայից բնիկ հայերն ու միւս հաւաքականութիւնները, Երեւան, ՀԱԻ հրատ., 2023, 456 էջ:
    2 Էջ | 225-227 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-225 |

    Ստացվել է՝ 2024-04-27 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    Վերջերս ընթերցող լայն հանրության սեղանին դրվեց անվանի հայագետ, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հակոբ Չոլաքյանի մենագրությունը, որը նվիրված է պատմական Անտիոքի շրջանի բնիկ հայերի պատմաազգագրությանն ու միտված է՝ քննելու, համակարգելու տարածաշրջանի պատմությունը՝ ելնելով պատմաազգագրական, աղբյուրագիտական, բարբառագիտական, բանագիտական սկզբունքներից: Մենագրության տասներկու ընդարձակ գլուխները, խճանկարի տեսքով ամբողջացնում են շրջանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, մանրամասն ներկայացնում են Անտիոքի շրջանի պատմաազգագրությունը՝ բարբառից մինչև բանահյուսություն:

    Բանալի բառերԱնտիոք Քեսաբ պատմաազգագրական ուսումնասիրություն բանահյուսություն բարբառ և բարբառագիտություն ավանդազրույց դավանանք

    Բեռնել

  • Գայանե Հարությունյան - Անուշավան Զաքարյան. Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը և Հայաստանը (ռուս.)
    2 Էջ | 228-230 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-228 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Մարգարիտա Քամալյան - Արթուր Մանուկյան. Պլակատ, գրաֆիկա [երկլեզու (հայերեն և անգլերեն) պատկերագիրք]
    3 Էջ | 231-234 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-231 |

    Ստացվել է՝ 2024-05-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    2023 թ. լույս տեսավ «Արթուր Մանուկյան. պլակատ, գրաֆիկա» երկլեզու պատկերագիրքը, որում զետեղված հարյուր տասնութ անուն գունավոր վերատպությունները բացահայտում են Գեղարվեստի պետական ակադեմիայի սանի՝ շնորհաշատ նկարիչ Ա. Մանուկյանի գրաֆիկական ստեղծագործությունը: Ալբոմում համակարգչային գրաֆիկայի լեզվով, քաղաքական և սոցիալական սուր ուղղվածությամբ պատկերավոր և լակոնիկ պլակատները մեկտեղված են ներհուն-կամերային հնչերանգով ջրանկարների ու մատիտանկարների հետ:

    Բանալի բառերպլակատ գրաֆիկա ինտերիերի դիզայն հարթաքանդակ դիմանկարներ խորհրդապատկերներ:

    Բեռնել

  • Անահիտ Խեչոյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ, 5
    7 Էջ | 235-242 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-235 |

    Ստացվել է՝ 2024-05-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ (ՀԱԻԱ) պարբերականի 5-րդ հատորը հանրագումարի է բերում հնագիտության, ազգագրության, բանագիտության, մշակութային մարդաբանության՝ մինչ օրս չլուսաբանված զանազան հիմնախնդիրների քննությունը: Ներկայացվող ժողովածուն ընդգրկում է ավելի քան մեկ տասնյակից ավել հետազոտողների ուսումնասիրություններ: Ժողովածուն բաղկացած յոթ բաժնից (I. «Հուշարձաններ և գտածոներ», II. «Ավանդույթ և արդիականություն», III. «Պար և ծես», IV. «Բանահյուսություն և լեզվամշակույթ», V. «Պոլսահայոց հիմնախնդիրներ», VI. «Հաղորդումներ», VII. «Մեր հոբելյարները»), հավելվածային «Լուսանկարներ և գծապատկերներ» և «Տեղեկություններ հեղինակների մասին» բաժիններից, որոնք, որոշ դեպքերում, ընդգրկում են միմյանց հարակից հիմնահարցեր, իսկ հոդվածներից որոշներն ունեն նաև միջգիտակարգային բնույթ:

    Բանալի բառերԱնտիոք Քեսաբ պատմաազգագրական ուսումնասիրություն բանահյուսություն բարբառ և բարբառագիտություն ավանդազրույց դավանանք:

    Բեռնել

  • Տորք Դալալյան - Արամ Ղանալանյան (ծննդյան 115-ամյակի առթիվ)
    5 Էջ | 243-248 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-243 |

    Ստացվել է՝ 2024-05-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր երախտավորները

    Լրացավ նշանավոր բանագետ, գրականագետ, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ․), «Պատվո նշանի» շքանշանակիր (1951 թ․) Արամ Տիգրանի Ղանալանյանի ծննդյան 115-ամյակը։ Ա․ Ղանալանյանն, ըստ էության, խորհրդային ժամանակաշրջանի գրեթե սկզբից մինչև վերջ գլխավորեց և ուղղորդեց հայ բա-նահյուսության վերաբերյալ ուսումնասիրությունները Խորհրդային Հայաստանում, շարունակելով իր մեծ ուսուցիչ Մանուկ Աբեղյանի ավանդները՝ դարձավ բանագետների նոր սերնդի ուսուցիչն ու ոգեշնչողը։
    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Հայկազ Մանուկի Պողոսյան (ծննդյան100-ամյակի առթիվ)
    5 Էջ | 249-254 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-249 |

    Ստացվել է՝ 2024-06-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր երախտավորները

    Անհատներ կան, որոնք իրենց ապրած կյանքով և գործունեությամբ խտացնում են ժամանակակից սերունդների նպատակները, բնավորությունն ու խառնվածքի էական կողմերն ու իրական ձգտումները և, ըստ այդմ, դրանք առաջ մղելու կամքն ու վճռականությունը։ Միաժամանակ, պահպանելով իրենց սեփական դեմքը, ամենուրեք հավատարիմ մնալով իրենց մոտեցումներին՝ փոփոխվող միջավայրի նկատմամբ, որ այլ կերպ կոչվում է անհատականություն, որչափով նա մնում է եզակի ու անկրկնելի։
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Ալբերտ Խառատյան (ծննդյան 85-ամյակի առթիվ)
    7 Էջ | 255-262 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-255 |

    Ստացվել է՝ 2023-12-27 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր հոբելյարները

    Ա. Խառատյանը ծնվել է Երևանում 1939-ին, մտավորականների ընտանիքում: 1964-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ սկսել աշխատել Ապարանի շրջանի Ծաղկահովիտ ու Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղերի դպրոցներում: Հետագայում անցել է դասախոսական աշխատանքի: Նրա աշխատանքային գործունեության ոլորտում է եղել Հայկական Սովետական Հանրագիտարանը, ուր 1967–1973 թթ. աշխատել է որպես խմբագիր: 1973–1985 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի սեկտորում՝ որպես բաժնի վարիչ:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սուրեն Սարգսյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
    5 Էջ | 263-268 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-263 |

    Ստացվել է՝ 2024-05-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագիտության բնագավառում զգալի վաստակի տեր, երկարամյա դասախոս և լավագույն ընկեր Սուրեն Սարգսյանի 70-ամյա հոբելյանը: Ծնվել է 1954 թ. հունիսի 10-ին Սարգսյանների մեծ գերդաստանում: Գերազանցությամբ ավարտելով ՀԽՍՀ Մարտունու շրջանի Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Ս. Սարգսյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, սակայն ճակատագրի բերումով կիսատ է թողել ուսումը: Այնուհետև՝ 1988 թ., գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը՝ ընդունվել է Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան: 1991 թ. աշխատում է Պատմության ինստիտուտում՝ սկզբում որպես կրտսեր, հետո՝ ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող: 1997-ից դասավանդում է Երևանի մի շարք բուհերում: Պատմական գիտությունների դոկտոր է (2016 թ.), պրոֆեսոր (2018 թ.):
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը
    7 Էջ | 269-276 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-269 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի նախօրեին՝ ապրիլի 22-ին, կայացան ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական, Քիմիայի և Երկրի մասին, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ Լենսեր Աղալովյանը, Ռադիկ Կոստանյանը, Ռուբեն Հարությունյանը, Լևոն Թավադյանը և Յուրի Սուվարյանը ներկայացրին բաժանմունքների 2023 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ ապրիլի 3-ի արտահերթ ընդհանուր ժողովը
    4 Էջ | 277-281 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-277 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտա¬հերթ ընդհանուր ժողովը: Օրակարգում ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր: Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ: ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչև 2022 թ. կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը: «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել ԿԳՄՍ նախարարություն:
    Բեռնել

  • Զոհրաբ Ըռքոյան, Ալեքսան Հակոբյան - Աշխատաժողով Աղվանից եկեղեցու մասին
    1 Էջ | 282-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-282 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Մայիսի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական սրահում անցկացվեց ուշագրավ աշխատաժողով-գիտագործնական քննարկում՝ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» թեմայով: Այն կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը՝ ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին պատմաբաններ, արևելագետներ, մշակութաբաններ, ինչպես նաև՝ հոգևորականներ և Արցախի ու Աղվանքի պատմությամբ հետաքրքրվողներ:
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Հուշ-հանդիսություն` Վարդան Դևրիկյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-284 |

    Ստացվել է՝ 2024-06-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Մայիսի 18-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երջանկահիշատակ տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանի ծննդյան 60-ամյակը: Մայիսի 21-ին Գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Վ. Դևրիկյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում և «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» գրքի (Մայր Աթոռ Ս. Էջմիածին հրատ., 2022 թ.) շնորհանդեսը։ Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Դևրիկյան մարդուն, հայրենիքի զինվորին, գիտության անխոնջ մշակին, ով հասցրեց նաև դստերը՝ Շողակաթին, փոխանցել իր սերը դեպի գրականությունն ու արվեստը և նրա հետ համահեղինակությամբ ընթերցողի սեղանին դնել վերը նշված գիրքը:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Միջազգային գիտաժողով՝ "Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի "Անահիտ" հանդեսում"
    5 Էջ | 288-293 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-288 |

    Ստացվել է՝ 2024-06-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Հայկական իրականության մեջ հրատարակված թերթերն ու շաբաթաթերթերը, գրական-գեղարվեստական և երաժշտական հանդեսներն ու տարեգրքերն իրենց էջերում ոչ միայն անդրադարձել են ժամանակակից կերպարվեստին, երաժշտությանը և թատրոնին, այլև լուսաբանել են ցուցահանդեսներն ու համերգները, ինչպես նաև՝ օպերային և թատերական ներկայացումները, ներկայացրել են հայ արվեստի երևելի ներկայացուցիչների ստեղծագործական դիմանկարները, քննության առել արվեստի գաղափարաոճական տարբեր ուղղությունները (ռոմանտիզմ, ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ և այլն), առանձին տեսակներն ու ժանրերը:
    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան, Արեգ Բայանդուր - Վարդան Հայրապետյանի ներդրումը բանասիրության մեջ
    2 Էջ | 294-296 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-294 |

    Ստացվել է՝ 2024-06-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ բանասեր-ռուսագետ և հերմենևտ, «Պատմաբանասիրական հանդես»-ի նախկին աշխատակից, խմբագիր Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիր¬ված՝ ՀԱԻ «Հայկական հումանիտար պարբերագրի» («Армянский гуманитарный вестник») 11-րդ համարի՝ «Վարդան Հայրապետյան Anno 75» երկհատորյակի լույս ընծայման շնորհանդեսը։
    Բեռնել

  • - Համլետ Ամբակումի Գևորգյան
    2 Էջ | 297-299 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-297 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Համլետ Գևորգյանը ծնվել է 1927 թ. Երևանում: 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը: 1950 թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955 թ.՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
    Բեռնել

  • - Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյան
    2 Էջ | 300-302 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-300 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.՝ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1971 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. նա ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Նա 563 գիտական աշխատությունների հեղինակ է, որից 87-ը մենագրական ուսումնասիրություններ են: Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Նունե Վարազդատի Դերոյան
    2 Էջ | 303-305 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-303 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Նունե (Նունիկ) Դերոյանը ծնվել է 1923-ին Երևանում: Հաճախել է Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, որտեղ այդ տարիներին որպես օտար լեզու անցնում էին ֆրանսերեն: Հատկապես այդ առարկայի նկատմամբ ունեցած մեծ սերը 1940-ին նրան տանում է Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության բաժինը, որը հաջողությամբ ավարտել է 1945-ին:
    Բեռնել

  • Արգիշտի Վարդանյան, Հակոբ Մուրադյան - Վրեժ Մկրտիչի Վարդանյան
    2 Էջ | 306-308 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-306 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Վաստակաշատ պատմաբանը ծնվել է 1931 թ. հոկտեմբերի 10-ին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում։ 1954 թ. ավարտելով նույն շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1958–1962 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում: 1962 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո՝ 1966 թ., պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը» թեմայով: Նրա անդրանիկ հոդվածը՝ «Վասպուրականը Արծրունյաց թագավորության առաջացման նախօրյակին» վերտառությամբ լույս է տեսել 1963 թ. ԵՊՀ-ի հրատարակած «Հոդվածների ժողովածու»-ում:
    Բեռնել

  • - Սեդա Դևեջյան
    2 Էջ | 309-311 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-309 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Ապրիլի 1-ին կյանքից հեռացավ հայ հնագիտության հայտնի ներկայացուցիներից մեկը՝ Սեդա Դևեջյանը: Պ. գ. թ. Սեդա Հրանտի Դևեջյանը ծնվել է 1936 թ. փետրվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, Հրանտ Դևեջյանի ընտանիքում: Վերջինս հայտնի հասարակական և մշակութային գործիչ էր՝ Լիբանանի «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահը (1945–1947 թթ․)։ Ս. Դևեջյանը դպրոցական տարիները նախ անցկացրել է Բեյրութում, ապա՝ 1947 թ․ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո, սովորել է Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։
    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Արևիք– Մեղրին Հայաստանի պատմաքաղաքական հոլովույթում (անգլ.)
    11 Էջ | 3-14 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-3 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայաստանի պատմաաշխարհագրական յուրաքանչյուր երկրամաս իր ուրույն տեղն ու դերն ունի ինչպես տարածաշրջանային զարգացումներում, այնպես էլ՝ հայոց հասարակական ու մշակութային կյանքում։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Մեծ Հայքի թագավորության Սյունյաց աշխարհը։ Այն Արցախի հետ դարեր շարունակ եղել է Հայոց երկրի արևելյան դարպասը, նրա ռազմաքաղաքական ու քաղաքակրթական անկյունաքարերից մեկը։Սյունիքի աշխարհաքաղաքական բացառիկ հոլովույթում առանձնանում է նրա պատմական 12 գավառներից ամենահարավայինը՝ Արևիքը (նաև՝ Արևիկ), որը հիմնականում տարածվում է Մեղրի գետի ավազանում և ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանին։

    Բանալի բառերՍյունիք Արևիք գավառ Մեղրի Սիսական Ստեփանոս Օրբելյան Տաթևի վանք Սյունիքի թագավորություն Դավիթ բեկ Զանգեզուրի շրջան Գարեգին Նժդեհ Լեռնային Հայաստան:

    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
    24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 |

    Ստացվել է՝ 2023-12-14 | Գրախոսվել է՝ 2024-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։

    Բանալի բառեր1921 թ. Մոսկվայի պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ՌԽԴՍՀ քեմալական Թուրքիա Կարսի մարզ Սուրմալու Նախիջևան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջան Վրաստան

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
    9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 |

    Ստացվել է՝ 2023-04-20 | Գրախոսվել է՝ 2023-05-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:

    Բանալի բառերեպիսկոպոսություն թեմ Վանանդ հնագույն գլխավոր կենտրոնական դիրք միջնադար ազգային-եկեղեցական կաթողիկոս:

    Բեռնել

  • Արտակ Մաղալյան - Գանձասարի կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի ուրացության հարցի շուրջ (XVI դար)
    19 Էջ | 50-69 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-50 |

    Ստացվել է՝ 2023-12-08 | Գրախոսվել է՝ 2023-12-27 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2561 ձեռագիրը Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի՝ 1664 թ. կատարված մի ընդօրինակություն է, որի վերջում՝ XVIII դարում ավելացված Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների Գավազանագրքում, կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի մասին գրված է. «Տէր Գրիգորիս ուրացողն. ՌԵ (1556)» : Հարկ է նկատել, որ 1556-ը ոչ թե ուրացության, այլ, ինչպես կտեսնենք ստորև, Գրիգորի՝ կաթողիկոս դառնալու մոտավոր թվականն է:

    Բանալի բառեր Արցախ Գանձասար Գրիգոր Հասան-Ջալալյան կաթողիկոս Գավազանագիրք հիշատակարան Սեֆյան Իրան շահ Թահմասպ I բռնի հավատափոխություն ձուլողական քաղաքականություն


  • Ավետիս Հարությունյան - Վանի նահանգը Հասան Թահսինի կուսակալության շրջանում (1913–1914 թթ.)
    17 Էջ | 70-87 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-70 |

    Ստացվել է՝ 2023-04-12 | Գրախոսվել է՝ 2023-06-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վանի նահանգի հայության նկատմամբ իրականացված բռնությունների, սպանությունների և անապահովության ընդհանուր մղձավանջը շարունակվեց ու նոր դրսևորումներ ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1913 թ. հունվարի 10-ին իշխանությունն Օսմանյան կայսրությունում իթթիլաֆականներից կրկին անցավ իթթիհատականների ձեռքը: Իշխանափոխության ընդհանուր համատեքստում 1913 թ. ապրիլին Վանի նահանգում պաշտոնանկ արվեց իթթիլաֆիստների ներկայացուցիչ, նահանգապետ Ահմեդ Իզզեթը, որի փոխարեն Վանի նոր նահանգապետ նշանակվեց Հասան Թահսին բեյը : Մինչ այդ իշխանությունները նախատեսել էին Հ. Թահսինի փոխարեն նորից Վանի նահանգապետ նշանակել «թոփալ» Իսմայիլ Հագգը փաշային, որը 1911 թ. արդեն կառավարում էր Վանում և կարող էր հաջողությամբ իր ձեռքում կենտրոնացնել Վանի քաղաքացիական ու ռազմական իշխանությունը:

    Բանալի բառերՎանի նահանգ Հ. Թահսին իթթիհատական կուսակցություն հողային հարց հայ-քրդական հարաբերություններ կրթական խնդիրներ կուսակցական կյանք ՀՅԴ Ն. Հոֆ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Հայկական հարցի դիվանագիտական քննարկումների փուլերը 1878–1923 թվականներին՝ հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991– 2023 թթ.)
    30 Էջ | 100-130 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-100 |

    Ստացվել է՝ 2024-01-17 | Գրախոսվել է՝ 2024-01-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայկական հարցը եղել և մնում է հայ պատմագիտության ամենաարդիական ու բազմաշերտ հիմնահարցերից մեկը։ Դրա վկայությունը հիմնահարցին նվիրված մեծաթիվ ուսումնասիրություններն են՝ կատարված թե՛ Սփյուռքում և թե՛ Մայր Հայաստանում՝ երեք հանրապետությունների տարիներին։ Ուշագրավ է, որ անգամ կոմունիստական գաղափարաքաղաքական պարտադրանքի պայմաններում Հայկական հարցի պատմությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում էր։ Հիմնահարցի վերաբերյալ հիմնարար աշխատությունների հեղինակներ են՝ Առաքել Բաբախանյանը (Լեո), Բագրատ Բորյանը, Ջոն Կիրակոսյանը, Մակիչ Արզումանյանը, Մկրտիչ Ներսիսյանը , Երվանդ Սարգսյանը։

    Բանալի բառեր Հայկական հարց Հայաստանի Հանրապետություն պատմական գիտություն Արևմտյան Հայաստան բարեփոխումներ ինքնավարություն անկախություն ինքնորոշում խաղաղության պայմանագիր գաղտնի համաձայնագրեր

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Պարույր Սևակ. հայրենիքը և բանաստեղծը
    32 Էջ | 131-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-131 |

    Ստացվել է՝ 2024-01-01 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան, 1924–1971) ապրեց և ստեղծագործեց խորհրդային տարիներին, հրատարակեց բանաստեղծությունների ու պոեմների յոթ գիրք, ստեղծեց արվեստի իր տեսությունը և արժանավոր տեղը գրավեց հայ գրականության մեջ: Նրա անունը հնչեղ էր նաև վաթսունականների համամիութենական պոեզիայում, որի ուղիները տարբեր միջոցներով ճշտում էին Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Բուլատ Օկուջավան, Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Վիսոցկին, Էդուարդաս Մեժելայտիսը, Իվան Դրաչը և ուրիշներ: Նա ճանաչված և գնահատված էր գրական այդ միջավայրում. ինքը թարգմանում էր նրանց ստեղծագործությունները, նրանք՝ իրենը:

    Բանալի բառերՊարույր Սևակ հայ ժողովուրդ հայրենիք Մեսրոպ Մաշտոց 1915 թվական Կոմիտաս ժողովրդական երգ Արարատ բանաստեղծություն:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Սերգեյ Գորոդեցկու դասախոսությունը Հայկական հարցի մասին (Բաթումի, 1919 թ.) (ռուս.)
    7 Էջ | 164-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-164 |

    Ստացվել է՝ 2023-12-11 | Գրախոսվել է՝ 2024-01-15 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    XX դարի 10-ական թվականների երկրորդ կեսի հայ իրականության բազմազան կողմերի լուսաբանման ու գնահատման, նոր փաստերի, մանրամասների վերհանման գործում անգնահատելի ներդրում ունի ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին (1884–1967): Գործելով ու ապրելով նախ Արևմտյան Հայաստանում, ապա Անդրկովկասում (1916–1921 թթ.)՝ նա ակնդետ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երկրի ներքին ու արտաքին դրությանը և իր հուժկու ձայնը բարձրացնում հանուն հայ ժողովրդի արդար պայքարի:

    Բանալի բառերՍերգեյ Գորոդեցկի Հայկական հարց դասախոսություն Բաթումի 1919 թ.

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Չարենց–Թումանյաններ. մի անհայտ էջ Չարենցի գրական ժառանգությունից
    16 Էջ | 172-188 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-172 |

    Ստացվել է՝ 2024-01-25 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    Եղիշե Չարենց–Հովհաննես Թումանյան առնչությունները հայ գրականագիտության ուշադրությանն են արժանացել դեռևս անցյալ դարի վերջին տասնամյակներին։ Խնդիրն այս կամ այն չափով արծարծվել է թումանյանագետների և չարենցագետների երկերում, հիմնականում՝ «Երեքի» դեկլարացիայի» քննության համատեքստում, նաև՝ Ս. Աղաբաբյանի , Ալ. Զաքարյանի, Հր. Թամրազյանի, Դ. Գասպարյանի աշխատություններում, ամփոփվել վերջինիս «Չարենց» հոդվածում, Չարենցի մասին հուշերում և այլն։ Ալ. Զաքարյանը Թումանյանի ազդեցությունը նկատել է «Պոեզոզուռնայում»։

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Չարենց Ն. Թումանյան Չարենցի անհայտ բանաստեղծության սևագրություն «Գեղարվեստական երկեր» ժողովածու «Նվեր Նվարդին»։


  • Հրաչյա Բալոյան - Ազգությանը և ազգայինին վերաբերող բառերը հայաստանյան մամուլի հրապարակախոսության լեզվում (1990-ական թվականների սկիզբ)
    12 Էջ | 189-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-189 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լեզվաբանություն

    Հայտնի իրողություն է, որ բառապաշարը, բառային կազմը լեզվի ամենազգայուն տարրն է: Այն, կարելի է ասել, անմիջապես արտացոլում է կյանքում, իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները։ Արդյունքում՝ պատմական տվյալ ժամանակաշրջանին բնորոշ փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները իրենց լեզվական արտացոլանքն են գտնում լեզվի բառային կազմում։ Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը քաղաքական հեղաբեկումների, պատմաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակաշրջան էր. փլուզվում էր խորհրդային կայսրությունը, և նրա փլատակների վրա, իբրև անկախ պետություններ, ձևավորվում էին մինչ այդ մաս կազմող միութենական հանրապետությունները։

    Բանալի բառերՀայաստանյան մամուլ ազգ ազգային նորակազմ բառ իմաստ հայերեն հայ ռուս։

    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Ազգային երաժշտության հարցերը Խաչատուր Աբովյանի դիտարկումներում
    13 Էջ | 202-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-202 |

    Ստացվել է՝ 2024-01-19 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Արվեստագիտություն

    Ազգային երաժշտության հարցերի առնչությամբ Խաչատուր Աբովյանի դիտարկումները կարող են մեկնաբանվել XIX դարի սկզբին արևելահայ իրականության մեջ եվրոպական մշակութային առանցքային գաղափարների ներթափանցմամբ։ Բնավ տարօրինակ չէ, որ ազգայինն անգամ այդ հունի մեջ է դիտարկվել։ Խոսքը դեռևս XVIII դ. վերջից՝ «Գրոհի և փոթորկի» շրջանից, ապա և գերմանական ռոմանտիզմի շրջանակներում, կարելի է ասել, ազգայինի գաղափարականացման իրողություններին է առնչվում։

    Բանալի բառերԽ․ Աբովյան Յո. Գրոսս գերմանական ռոմանտիզմ հոգևոր երգ ավանդական երաժշտաբանաստեղծական արվեստ աշուղական արվեստ ազգային կոմպոզիտորական դպրոց վառ ձայն խազ շարական

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
    17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 |

    Ստացվել է՝ 2024-02-06 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    «Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:

    Բանալի բառերՔյոռօղլի (Քյոռօղլու) էպոս Հայաստան հայկական տարբերակ Ուրմիա Ադրբեջան (Ատրպատական) Ա. Խոձկո թյուրքական Իրան աշուղ:

    Բեռնել

  • Տիգրան Ալեքսանյան - Դիտարկումներ Մածնաբերդ ամրոցի տեղորոշման հարցի շուրջ
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-234 |

    Ստացվել է՝ 2023-10-20 | Գրախոսվել է՝ 2023-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Մածնաբերդ ամրոցը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կարևոր ամրություններից էր: Միջնադարյան պատմիչները բազմիցս հիշատակել են հուշարձանի մասին՝ առանց նշելու նրա տեղը: Մատենագիր աղբյուրներում Մածնաբերդն առաջին անգամ հիշատակվում է սելջուկյան արշավանքների կապակցությամբ: Կյուրիկե Բ-ին հաջորդած նրա երկու որդիները՝ Դավիթն ու Աբասը, Լոռի-Տաշիրը զիջում են սել¬ջուկներին՝ փոխարենը ստանալով նախկինում Կյուրիկյաններին պատկանած Տավուշը, Մածնաբերդը և այլ շրջաններ. «Եւ յետ մահուան նորա որ-դիք իւր դաւեալք ի վրաց, ելեալ ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս Դաւիթ և Աբաս, եւ առնուն ի նոցանէ իժառանգութիւն զՏաւուշ եւ զՄածնաբերդ եւ զայլ տեղիս»:

    Բանալի բառերՄածնաբերդ Տավուշ Այգեձոր Աղջկաբերդ միջնադար հուշարձան պեղումներ գտածոներ:

    Բեռնել

  • Անժելա Ամիրխանյան - Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում (ավանդույթ և արդիականություն)
    12 Էջ | 245-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-245 |

    Ստացվել է՝ 2023-11-14 | Գրախոսվել է՝ 2023-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում ավանդաբար փոքր տեղ են գրավել: Դրանք ուտեստում լայն կիրառություն չեն ունեցել և օգտագործվել են որոշ ճաշատեսակներ ու ըմպելիք պատրաստելու համար: Ի տարբերություն ուտեստի ավանդական համակարգի, հատապտուղներն այսօր լայնորեն կիրառվում են քաղցրավենիք պատրաստելու համար:XX դ. սկզբից աշխարհում մեծ տարածում ստացած ճակնդեղից շաքարի արդյունաբերությունը քաղցրավենիք արտադրելու մեծ հնարավորություններ ստեղծեց: Հիշյալ հանգամանքը, սկսած 1960-ական թվականներից, զգալի ազդեցություն թողեց նաև հայոց ուտեստի համակարգի վրա՝ փոխելով քաղցրավենիքի պատրաստման և կիրառման ավանդական եղանակները:

    Բանալի բառերհավաքչություն վայրի հատապտուղներ ուտեստի համակարգ շաքար քաղցրավենիք սոցիալ-տնտեսական իրավիճակ շուկայական հարաբերություններ

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Արիստակես Լաստիվերցու Պատմության հավանական պատվիրատուն
    12 Էջ | 258-270 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-258 |

    Ստացվել է՝ 2024-01-24 | Գրախոսվել է՝ 2024-01-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Քննարկումներ

    Հայ պատմագրական արձակն ունեցել է կայուն ձևավորված ժանրակազմ առանձնահատկություններ, որոնցից է նաև պատմության պատվիրատու ունենալու հանգամանքը: Արիստակես Լաստիվերցու պատմության պատվիրատուն, սակայն, անհայտ է հայագիտությանը: Ընդունված է, որ պատմիչը պատմությունը գրել է առանց որևէ մեկի պատվերի:Արիստակես Լաստիվերցու անունով մեզ են հասել «Արիստակես վարդապետ Լաստիվերցու Պատմությունը՝ մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» պատմագիրքը, նաև չորս ճառեր՝ «Մեկնութիւն ընթերծուածոց» և «Արիստակէս վարդապետի ասացեալ Ի նոր կիւրակէն», «Արիստակիսի հայոց վարդապետի վասն ութօրեայ նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատարի», «Արիստակէս վարդապետի ասա-ցեալ մեծի հինգշաբթին Ոտնլուային խորհուրդ»:

    Բանալի բառերԱրիստակես Լաստիվերցի ժանրակազմ առանձնահատկություն գրաբար տեքստի աշխարհաբարի փոխադրում Գագիկ Ա թագավորը հավանական պատվիրատու:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Հուշեր Վահան Տերյանի մասին
    4 Էջ | 271-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-271 |

    Ստացվել է՝ 2024-01-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հրապարակումներ

    Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի անունը մեր ընտանիքում մշտապես հնչել է առանձնակի հպարտությամբ։ Հայրս՝ վաստակավոր լրագրող Աղասի Մելքոնյանը, տասնամյակներ շարունակ՝ 1949–1995 թթ., լինելով Վրաստանի հայալեզու գլխավոր պարբերականի՝ «Խորհրդային Վրաստան» (այնուհետև՝ «Վրաստան») թերթի Ախալքալաքի, Բոգդանովկայի (Նինոծմինդա) և Ասպինձայի վարչական շրջանների սեփական թղթակիցը, ամեն տարի իր հոդվածներում մեծ ոգևորությամբ լուսաբանում էր Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում տոնվող պոեզիայի տերյանական օրերը։
    Բեռնել

  • Վալերի Թունյան - Տ. Օլգենին. Հայաստանը 1913 թ. առաջին կեսին (ռուս.)
    7 Էջ | 276-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-276 |

    Ստացվել է՝ 2023-11-28 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Լիլիթ Երնջակյան. Ալան Հովհաննեսի երաժշտական աշխարհը. Արևելք-Արևմուտք խաչմերուկներ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-284 |

    Ստացվել է՝ 2024-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Մեծ Բրիտանիայի “Cambridge Scholars Publishing” մեծահամբավ հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, լույս է ընծայել Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի անգլերեն աշխատությունը՝ նվիրված XX դարի ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը՝ Արևելք-Արևմուտք մշակութային փոխառնչությունների համատեքստում:

    Բանալի բառերԱլան Հովհաննես Վիլյամ Սարոյան հայկական ինքնություն ամերիկյան մշակույթ Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսություն:

    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Լիլիթ Հովհաննիսյան. Հայկական հարցի 1915–1923 թթ. պատմության հիմնահարցերի լուսաբանումը հայաստանյան պատմագիտության մեջ (1991–2015 թթ.) (ռուս.)
    5 Էջ | 288-293 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-288 |

    Ստացվել է՝ 2024-01-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Աննա Արևշատյան - Մհեր Նավոյան. Հայ հիմներգության ձևավորումը. քննական տեսություն
    5 Էջ | 294-299 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-294 |

    Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Ընթերցողի սեղանին է դրվել արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանի «Հայ հիմներգության ձևավորումը. քննական տեսություն» մեծածավալ աշխատությունը, որը հրատարակվել է Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գիրքը ներկայացնում է հեղինակի բազմամյա պրպտումների արգասիքը, որին նախորդել են տվյալ թեմայի տարբեր կողմերին նվիրված բազմաթիվ հոդվածներ և զեկուցումներ միջազգային մի շարք գիտաժողովներում:

    Բանալի բառերՀայ հիմներգություն ձևավորում քննական տեսություն երուսաղեմյան բյուզանդամետ ավանդական տեսակետ Սաղմոսարան Ժամագիրք Շարակնոց:

    Բեռնել

  • Գևորգ Ստեփանյան - Կարեն Մկրտչյան. Հայ-իրանական հարաբերությունները 1991–2005 թթ.
    3 Էջ | 300-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-300 |

    Ստացվել է՝ 2024-02-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Կ. Մկրտչյանի աշխատությունը նվիրված է ոչ միայն խնդրո առարկա ժա-մանակաշրջանում հայ-իրանական միջպետական հարաբերություններին, այլև այդ հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում Իրանի հայ համայնքի մասնակցության հարցին: Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին և ընդհուպ նաև մեր օրերում էլ Թեհրան–Երևան պաշտոնական հարաբերություններում իրանական պետության աջակցությամբ քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային բնագավառներում իրենց ներդրումն են ունեցել և ունեն հայ համայնքի ազգային կառույցներն ու գործիչները:

    Բանալի բառերՀայ-իրանական հարաբերություններ «խնդիրներ» շրջափակում բազմակողմ համագործակցություն միջնորդական առաքելություն իրանահայ գործիչներ իսլամ-քրիստոնեություն խաղաղ գոյակցություն:

    Բեռնել

  • Հասմիկ Հարությունյան - Երվանդ Լալայան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
    6 Էջ | 304-310 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-304 |

    Ստացվել է՝ 2024-02-08 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր երախտավորները

    Հայագիտության երախտավոր Երվանդ Ալեքսանդրի Լալայանը ծնվել է 1864 թ. մարտի 13-ին (նոր տոմարով՝ 25-ին) Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղում, ապա սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1881–1885 թթ.): Հինգ տարի դասավանդել է Ալեքսանդրապոլի, Ախալցխայի, Ախալքալաքի թեմական դպրոցներում: 1890 թ. ընդունվել է Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժին: 1894 թ. ավարտելով համալսարանը և ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան՝ մեկնել է Վիեննա, Մխիթարյան միաբանության մատենադարանում շուրջ կես տարի մասնագիտացել մատենագրական գործում: Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, ավարտել է Փարիզի մարդաբանական դասընթացները: Տեղի մարդաբանական ընկերության նիստերից մեկում Ե. Լալայանը հանդես է եկել հայոց պատմական ավանդությունների մասին զեկուցմամբ, որը ներկաների կողմից արժանացել է շատ բարձր գնահատականի:
    Բեռնել

  • - Կոնստանդին Խուդավերդյան (ծննդյան 95-ամյակի առթիվ) (ռուս.)
    3 Էջ | 311-314 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-311 |

    Ստացվել է՝ 2024-11-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-02-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր երախտավորները

    Константин Суренович Худавердян был очень деятельным и организованным ученым. Заведующий отделом истории развитого социализма в Институте истории Академии наук АрмССР, затем директор Армянской энциклопедии, он любил собирать вокруг себя молодежь, строго и доброжелательно следил за ее ростом. Требовательность и способная защищать свои ценности интеллигентность были его визитной карточкой. В годы недвусмысленных идеологических стандартов он не прятался за возможностью быть лояльным и спрашивал с себя по меркам стопроцентного профессионализма.
    Բեռնել

  • - Վերժինե Սվազլյան (ծննդյան 90-ամյակի առթիվ)
    2 Էջ | 315-317 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-315 |

    Ստացվել է՝ 2024-02-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները

    Բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2016 թ.) Վերժինե Սվազլյանը ծնվել է 1934 թ. մարտի 1-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: 1947 թ. ծնողների հետ հայրենադարձվել է Մայր Հայաստան:1952–1956 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժնում: 1956–1958 թթ. Երևանի № 52 միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում դասավանդել է հայոց լեզու և հայ գրականություն:
    Բեռնել

  • Սվետլանա Պողոսյան - Սուրեն Հոբոսյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    3 Էջ | 318-321 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-318 |

    Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները

    Լրացավ հայտնի ազգագրագետ Սուրեն Գևորգի Հոբոսյանի ծննդյան 75-ամյակը: Ծնվել է Լոռու մարզի Շնող գյուղում 1949 թ. ապրիլի 17-ին: Մանկությունն անցել է Լոռու չքնաղ բնաշխարհում, հայ ավանդապահ ընտանիքում: Դեռևս մանկուց նա սիրել է հայրենի հողն ու ջուրը, սովորել հող մշակել, ծառ ու ծաղիկ խնամել, մեղու պահել, մարդու աշխատանք հարգել և ներդաշնակ լինել բնությանն ու միջավայրին: Այդ ամենն իր բարենպաստ ազդեցությունն է թողել նրա՝ որպես անհատականություն ձևավորման, արժեհամակարգի ու աշխարհընկալման կայացման, թերևս նաև՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:
    Բեռնել

  • - «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր». միջազգային գիտաժողով Մեղրի քաղաքում (անգլ.)
    6 Էջ | 322-328 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-322 |

    Ստացվել է՝ 2024-03-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Տիգրան Զարգարյան - ՀՀ ԳԱԱ գիտական հանդեսները միջազգային հարթակներում
    3 Էջ | 329-332 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-329 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լրատու

    Գիտատեխնիկական առաջընթացի ներկայիս տեմպերը պարտադրեցին հրատարակիչներին նորովի մոտենալ գիտական ամսագրերի տպագրությանը: Անհրաժեշտ պայման դարձավ թղթային հրատարակություններից անցում կատարել դրանց էլեկտրոնային համարժեքներին: Չէ՞որ հետազոտողին հետաքրքրում է, թե իր կատարած հետազոտության արդյունքներն որքան արագ հասանելի կդառնան գիտական հանրությանը: Արդյունքում շահում է թե՛ հոդվածի հեղինակը, քանի որ էլեկտրոնային ամսագրերի պարագայում կտրուկ բարձրանում են գիտնականի գիտաչափական ցուցանիշները և հոդվածի տեսանելիության շրջանակը և թե՛ ընթերցողը, քանի որ նրան շատ արագ հասանելի են դառնում իր հետազոտությունների թեմային առնչվող վերջին հրատարակությունները:
    Բեռնել

  • - Կոստանդնուպոլսի հայ համայնքում դավանական ներհակությունների պատմությունից (1715–1764 թթ.)
    17 Էջ | 3-20 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-3 |

    Ստացվել է՝ 2024-10-04 | Գրախոսվել է՝ 2024-10-11 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    XVII դ․ վերջին տասնամյակներից և XVIII դ․ սկզբներից Կոստանդնուպոլսի հայ համայնքում խորացող դավանական պայքարն իր մեջ առավ հասարակական բոլոր խավերին՝ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությամբ։ Հայտնի է, որ համայնքի ներսում կաթոլիկական փոքրամասնությունը գաղափարաքարոզչական սնուցում էր ստանում լատիներենից և իտալերենից արված բազմաթիվ թարգմանություններով, որոնք միջոց էին դառնում հայ հանրության կրթված խավերի համար՝ ծանոթանալու ոչ միայն եվրոպական կրոնական գաղափարախոսությանը, այլև մշակութային արժեքներին ու փիլիսոփայական մտքին։ Դավանական ներհակությունները լարվածության չափերի էր հասցնում կաթոլիկական քարոզչությունը՝ փորձելով առավել ընդլայնել իր հետևորդների շրջանակը և կտրել նրան ազգային եկեղեցուց ու նրա ավանդույթներից, որի հետևանքը պետք է լիներ հայ կաթոլիկների ապազգայնացումը և մեկուսացումն իրենց համայնքից։

    Բանալի բառերԿոստանդնուպոլսի հայ համայնք հայ կաթոլիկներ Հովհաննես Կոլոտ Գրիգոր Շղթայակիր Ս․ Հակոբյանց վանք Հակոբ Նալյան Պետրոս Քյութուր դավանական ներհակություններ Անկյուրիա թարգմանական կաթոլիկական գրականություն։

    Բեռնել

  • Սիլվարթ Մալհասյան (Ստամբուլ) - Պոլսահայերի օգնությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը և Խորհրդային Հայաստանին (1919–1922 թթ.)
    15 Էջ | 21-36 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-21 |

    Ստացվել է՝ 2024-03-13 | Գրախոսվել է՝ 2024-03-07 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. հուլիսին Կ. Պոլսում բացեց դիվանագիտական ներկայացուցչություն՝ պոլսահայ Ֆերդինանտ Թախտաջյանի ղեկավարությամբ, որի նստավայրը գտնվել է «Թոքաթլյան» պանդոկում : Նա պաշտոնավարել է մինչև Հայաստանի առաջին Հանրապետության անկումը: Այն կարևոր գործունեություն է ունեցել ի նպաստ նորաստեղծ հանրապետության: Թախտաջյանը, գործելով բավական բարդ պայմաններում, կարողացել է ՀՀ ղեկավարությանը փոխանցել կարևոր տեղեկություններ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև միջնորդ է եղել ՀՀ-ում և դրսում գործող ներկայացուցչությունների միջև :

    Բանալի բառերպոլսահայեր Հայաստանի առաջին Հանրապետություն Խորհրդային Հայաստան պարբերականներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան փոխառություն:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Այցագրային կարգը ռուս-վրացական հարաբերություններում և դրա ազդեցությունները վիրահայության վրա (2000–2023 թթ.)
    17 Էջ | 37-54 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-37 |

    Ստացվել է՝ 2024-07-23 | Գրախոսվել է՝ 2024-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    2000–2023 թթ. սահմանված այցագրային կարգը ռուս-վրացական հետխորհրդային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, յուրօրինակ լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս՝ տվյալ փուլում ինչպիսի մակարդակի վրա էին երկու երկրների հարաբերությունները: Հաստատվելով Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի օրոք՝ 2000 թ., ամրապնդվելով Միխաիլ Սահակաշվիլու արևմտաթուրքամետ իշխանության տարիներին՝ սահմանված այցագրային կարգը մեծ վնաս հասցրեց թե՛ ռուս-վրացական միջպետական հարաբերություններին, թե՛ առևտրատնտեսական կապերին, թե՛ հոգևոր-մշակութային, հումանիտար շփումներին՝ քաղաքացիների համար դժվարացնելով փոխադարձ այցերը, իսկ որոշ ժամանակահատվածներում ստեղծելով անհաղթահարելի խոչընդոտներ: Այցագրային կարգի սահմանումը մեծապես ազդեց նաև վիրահայության վրա:

    Բանալի բառերՌուսաստան Վրաստան այցագրային կարգ ռուս-վրացական հարաբերություններ Շվեյցարիայի դեսպանատուն Վրաստանի Ռուսաստանի Դաշնության շահերի բաժիններ Հայաստանի Հանրապետություն վիրահայություն Պրահյան բանակցություններ:

    Բեռնել

  • Լիլիթ Սեյրանյան - Արտացոլման սկզբունքը Մատթեոս Զարիֆյանի պոեզիայում
    22 Էջ | 55-77 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-55 |

    Ստացվել է՝ 2024-06-24 | Գրախոսվել է՝ 2024-07-02 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Մատթեոս Զարիֆյանն «արևմտահայ քնարերգության վերջին տաղանդավոր ներկայացուցիչն է», որն ամրագրել է իր տեղը Պ. Դուրյանի ու Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի ու Ռ. Սևակի կողքին՝ «որպես նրանց կրտսեր եղբայրը» ։ Նկատելի է Զարիֆյանի գեղարվեստի որոշակի առնչակցությունը խորհրդապաշտությանն ու ռոմանտիզմին, սակայն, ինչպես Արծրուն Ավագյանն է նկատում, «բանաստեղծական աշխարհի իր հիմնական երակով նա մնում է հայ գեղապաշտ սերնդի երգիչներից մեկը» ։ Գեղարվեստական արժեքներ են նաև Զարիֆյանի նամակներն ու օրագրային գրառումները՝ որպես հեղինակի խոհապրումի ու աշխարհատեսության ինքնօրինակ արտահայտություններ:

    Բանալի բառերԶարիֆյան արևմտահայ քնարերգություն արտացոլման սկզբունք վերջին ներկայացուցիչ նարգիզիզմ Օսկար Ուայլդ աչք հայելի ավազան ծով։

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Ակսել Բակունցը քաղաքական բռնությունների զոհ (1936–1937 թթ.)
    19 Էջ | 78-97 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-78 |

    Ստացվել է՝ 2024-06-20 | Գրախոսվել է՝ 2024-08-14 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Ակսել Բակունցը (Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է Գորիսում 1899 թ. հունիսի 13-ին (հին տոմարով՝ հունիսի 1-ին): Ընտանիքը բազմանդամ էր, դժվարությունների մեջ: 1905–1910 թթ. Գորիսում ծխական դպրոցն ավարտելուց հետո 1910–1917 թթ. կրթությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1919–1920 թթ. ուսանել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեական բաժնում, իսկ 1920–1923-ին նույն մասնագիտությամբ կրթությունը շարունակել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Ավարտելուց հետո նախ՝ Գորիսում, ապա՝ Երևանում աշխատել է մասնագիտությամբ:

    Բանալի բառերԱկսել Բակունց քաղաքական հալածանքներ ձերբակալություն կալանք հարցաքննություն դատավճիռ գնդակահարություն:

    Բեռնել

  • Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
    18 Էջ | 98-116 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-98 |

    Ստացվել է՝ 2024-06-21 | Գրախոսվել է՝ 2024-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:

    Բանալի բառերՀամո Սահյան պոեզիա բնություն մարդ աշխարհընկալում պանթեիզմ հայրենիք գրական առնչություններ փիլիսոփայություն:

    Բեռնել

  • Լուսինե Մարգարյան - Արցախի տեղանվանական համակարգի պատմության շրջանաբաժանման փորձ
    13 Էջ | 117-130 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-117 |

    Ստացվել է՝ 2024-05-27 | Գրախոսվել է՝ 2024-06-04 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն

    Արցախի տեղանվանական համակարգի պատմական զարգացման ընթացքը բնութագրելու համար կարևոր է այդ համակարգի զարգացման բոլոր փուլերի հատկանշական կողմերի վերհանումը: Ռուս լեզվաբան, հատկանվանագետ Վլադիմիր Ա. Նիկոնովը գրում էր, որ «ոչ ոք չգիտի և չի էլ կարող իմանալ, թե որն էր առաջին տեղանունը, և դա գիտության «թուլությունը» չէ բնավ» : Բայց և հին ժամանակներից առ այսօր էլ հայտնի բոլոր եղանակներով, հնարավոր բոլոր միջոցներով մարդկությունը փորձում է գտնել իր առաջին կայանը, առաջին անունը:

    Բանալի բառերԱրցախի տեղանվանագիտություն պատմական շրջանաբաժանում ենթաշերտային տարրեր լեզվական ազդեցություն վերանվանումներ պատմական ու քաղաքական գործընթացների ազդեցություն:

    Բեռնել

  • Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ղարաբաղի (Արցախի) բարբառի քննությունը Լավրենտի Հովհաննիսյանի ուսումնասիրություններում
    12 Էջ | 131-143 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-131 |

    Ստացվել է՝ 2024-07-24 | Գրախոսվել է՝ 2024-07-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն

    Արդի հայ նշանավոր լեզվաբան, բ. գ. դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանն այն գիտնականներից է, որ ամբողջովին նվիրվեց հայագիտությանը՝ դրան ծառայեցնելով գիտական միտքն ու նվաճումները, իր ողջ գործունեությունը։ Նրա գիտական գործունեության թեմատիկան ունի մի քանի ուղղություններ , որոնցից հատկապես կարևոր են.ա) գրաբարի քերականության, բառապաշարի ծագումնաբանական շեր-տերի ու իմաստային խմբերի, նաև V դարի թարգմանական գրականության բառապաշարի քննությունը,բ) հայ-իրանական լեզվական առնչությունների քննությունը,գ) պատմական բարբառագիտությունը, որին անդրադառնալու համար հիմք ստեղծեցին գրաբարի բառապաշարի ուսումնասիրությունը և հայ-իրանական լեզվական առնչությունների վերհանումը։

    Բանալի բառերՂարաբաղի (Արցախ) բարբառ Լ. Հովհաննիսյան գրաբար իրանական լեզուներ հնչյունական համակարգ բառապաշար քերականական համակարգ փոխառություն ստուգաբանություն հնաբանություն:

    Բեռնել

  • Արտաշես Մարտիրոսյան - Հայերենի "անձերի անվանումներ" բառաիմաստային բազմության մեկ միկրոհամակարգի քննություն
    12 Էջ | 144-156 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-144 |

    Ստացվել է՝ 2024-07-09 | Գրախոսվել է՝ 2024-07-17 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն

    Բառագիտությունը՝ որպես լեզվաբանության համեմատաբար ավելի երիտասարդ բաժին, համաշխարհային մասշտաբով իր զարգացման արդյունավետ աստիճանին հասավ միայն XX դարում: Իսկ հայ և ռուս լեզվաբանության պարագայում այդ վերելքը սկսվեց խորհրդային շրջանից՝ հիմնված նախորդ շրջանի լեզվաբանական մտքի (Ֆ. Ֆորտունատով, Ի. Բոդուեն դը Կուրտենե, Ա. Շախմատով, Մ. Պոկրովսկի) երկու հիմնարար դրույթների վրա՝ լեզվի՝ որպես սոցիալական երևույթի և լեզվի համակարգայնության: Հենց բառագիտության մեջ է արտացոլվում այս երկու հատկանիշների կուռ միասնությունը, որոնցով պայմանավորված է լեզվում երկու հայեցակերպերի գոյությունը՝ արտաքին՝ սոցիոլեզվաբանական, և ներքին՝ համակարգային-իմաստաբանական: Բառապաշարի, այն է՝ բառի պատմության ուսումնասիրության համար անփոխարինելի աղբյուր է բառարանագրությունը, որի ընձեռած նյութի միջոցով կարելի է տարաժամանակյա քննության ենթարկել լեզվի բառային կազմի արտալեզվական, սոցիալ-պատմական և այլ բնույթի որակական և քանակական տեղաշարժերը:

    Բանալի բառերբառային իմաստաբանություն բառաիմաստային բազմություն բառաիմաստային խումբ բառույթ իմաստային կառուցվածք գերիմաստույթ միջուկային իմաստույթ ծայրամասային իմաստույթ:

    Բեռնել

  • Արծուի Բախչինեան , Վարդան Մատթէոսեան - Արմէն Օհանեան – Արշակ Չօպանեան
    11 Էջ | 157-168 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-157 |

    Ստացվել է՝ 2024-09-23 | Գրախոսվել է՝ 2024-10-04 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Արվեստագիտություն

    Անցեալի հայ ականաւոր կանանց դիմասրահի ամենաինքնատիպ դէմքերից մէկը պարուհի, գրող, գրականագէտ Արմէն Օհանեանն է (Սոֆեա Փիրբուդաղեան, 1888, Շամախի – 1976, Մեխիկո)։ Եղել է դերասանուհի՝ Կովկասում, թատերական բեմադրիչ՝ Պարսկաստանում, գրող՝ Ֆրանսիայում եւ գրականագէտ ու թարգմանիչ՝ Մեքսիկայում, սակայն հռչակուել է որպէս ինքնատիպ պարուհի՝ Եւրոպայում, Միջին Արեւելքում եւ Ամերիկայում՝ «Շամախեցի պարուհի» եւ «Պարսիկ պարուհի» մակդիրներով։ Սկսած 1910-ից մենապարերով ելոյթներ է ունեցել աշխարհով մէկ՝ համադրելով արեւելեան պարը տուեալ ժամանակաշրջանում տարածուած «ազատ» պարաոճի հետ։ Նրա պարերը մաս են կազմել Արեւմուտքի մէջ տարածուած Մերձաւոր եւ Հեռաւոր Արեւելքի պարերի այն ալիքին, որոնց մեկնաբաններն իրենց բնիկ մշակոյթից սնուած պարարուեստ են ներկայացրել։

    Բանալի բառերԱրմէն Օհանեան Արշակ Չօպանեան նամակագրութիւն ստեղծագործական եւ բարեկամական յարաբերութիւններ հայանպաստ ձեռնարկներ Փարիզում Անատոլ Ֆրանս:

    Բեռնել

  • Արմինե Պետրոսյան - Կնոջ կերպարը Հմայակ Հակոբյանի արվեստում
    10 Էջ | 169-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-169 |

    Ստացվել է՝ 2024-09-16 | Գրախոսվել է՝ 2024-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Արվեստագիտություն

    Կնոջ կերպարն առանձնահատուկ տեղ է գրավել համաշխարհային արվեստում: Թեև յուրաքանչյուր ստեղծագործող կնոջը գովերգել է յուրովի, սակայն նրանց միավորել է այն անառարկելի միտքը, որ կինը մարմնավորում է կյանքը: Յուրաքանչյուր դարաշրջան ունի կնոջ կերպարի պատկերման իր գեղագիտական մոտեցումները, պատկերացումները, նախընտրությունները: Հայ մշակույթում կինը եղել է մաքրության, մայրության խորհրդանիշ, ինչպես նաև սիրվել ու գնահատվել է որպես անկոտրում նվիրումի, ըն-տանիքի ամրության ու հավատարմության մարմնացում։ Դիպուկ ու ճշմարիտ են արվեստաբաններ Էդմոն դե և Ժյուլ դե Գոնկուրների խոսքերը. «Մի նկարիչ, որը չի պատկերել իր ժամանակի որևէ կանացի տիպաժ, չի հարատևի արվեստում» :

    Բանալի բառերՀմայակ Հակոբյան կնոջ պատկերներ (գրաֆիկա) մերկ կին կինը՝ որպես շարժիչ ուժ կինը՝ որպես ներշնչանքի աղբյուր կնոջ պատկերներ (գեղանկար):

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Լևոն Մելիքսեթ-Բեկը` վիշապաքարերի հետազոտող
    14 Էջ | 180-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-180 |

    Ստացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայտնի կովկասագետ-հայագետ, ծագումով արցախցի Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890 թ., Թիֆլիս – 1963 թ., Թիֆլիս) ավարտել է Օդեսայի համալսարանը (1913 թ.) և հիմնական գիտական իր գործունեությունը ծավալել Վրաստանում՝ լինելով Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922 թթ.), դոցենտ (1922–1931 թթ.), պրոֆեսոր (1932–1963 թթ.), արևելյան լեզուների և գրականության (1930–1933 թթ.), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935 թթ.) և Հայկական բանասիրության (1935–1963 թթ.) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում (1936–1940 թթ.): Իր ակտիվ գիտական գործունեության արդյունքում արժանացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1941 թ.) և Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամի (1945) պատվավոր կոչումների :

    Բանալի բառերԼևոն Մելիքսեթ-Բեկ հնագիտություն Ջավախք Թռեղք մեգալիթյան մշակույթ վիշապաքարեր 1920-ական թվականների հետազոտություններ:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Մի օտարամուտ կերպար "Սասնա ծռեր" էպոսի պատումներում և նրա ծագումնաբանական արմատները. Զնջիլ Ղռան
    14 Էջ | 195-209 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-195 |

    Ստացվել է՝ 2024-09-28 | Գրախոսվել է՝ 2024-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայկական լեռնաշխարհում հայոց և թյուրքական վիպական ավանդույթների կրողները գտնվել են շարունակական շփումների մեջ, ինչի արդյունքում օտարամուտ (թյուրքական) կերպարներ են բացահայտվում «Սասնա ծռեր» էպոսում և հայկական կերպարներ, մասնավորապես, «Քյոռօղլի» էպոսում: Ակնհայտ է, որ ընթացել է երկկողմ փոխհարստացման գործընթաց և տեղի են ունեցել վիպական որոշ տարրերի փոխներթափանցումներ:«Սասնա ծռեր» էպոսի որոշ պատումներում հանդես է գալիս հիմնականում անծանոթ և էպոսին ոչ բնորոշ «Զնջիլ Ղռան» («Զնճիլ Խըռան», «Զընճիլ Խըռան» կամ «Զանջլխռան») անվամբ կերպար: Անվանումն օտարամուտ է, այն է՝ թուրքերեն Zincir Kıran, բառացի՝ «շղթա կոտրող»:

    Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Զնջիլ Ղռան Սասունցի Դավիթ "Քյոռօղլի" էպոս Զինջիրքըռան Առաքել Դավրիժեցի Երեմիա Քյոմուրճյան Գարեգին Հովսեփյան:

    Բեռնել

  • Արուսյակ Շիրինյան - Ժամանակի ընկալումն Անանիա Շիրակացու աշխատություններում
    11 Էջ | 210-221 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-210 |

    Ստացվել է՝ 2024-05-07 | Գրախոսվել է՝ 2024-04-22 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Փիլիսոփայական մտքի պատմություն

    VII դարի հայ մտածող և աստվածաբան Անանիա Շիրակացու փիլիսոփայության մեջ ժամանակի ընկալումն ուներ իր առանձնահատկությունները, և դրա դիտարկումը միշտ չէ, որ մանրամասն կամ համակարգված է եղել՝ համեմատած փիլիսոփայական հետագա ավանդույթների հետ։ Չնայած «հելլենիստական ուղղության նշանավոր հայ փիլիսոփան սիրում էր լայն ընդհանրացումներ անել»՝ այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել նրա որոշ դիրքորոշումներ ժամանակի խնդրի վերաբերյալ։ Անանիա Շիրակացու՝ ժամանակի ընկալումները կարելի է նկատել անսահմանության և վերջավորության մասին նրա մտորումներում, «չար հեթանոս» փիլիսոփաների և քաղդեացի աստղագուշակների հետ բանավեճերում։

    Բանալի բառերԱնանիա Շիրակացի փիլիսոփայություն հավերժություն անսահմանություն ժամանակ բնազանցություն:

    Բեռնել

  • Ռուբեն Կարապետյան - Աշխարհաքաղաքական պայքարի սաստկացումը Հարավային Կովկասում Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման լույսի ներքո՝ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո (ռուս.)
    9 Էջ | 222-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-222 |

    Ստացվել է՝ 2024-10-16 | Գրախոսվել է՝ 2024-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Քննարկումներ

    Հարավային Կովկասի տարածաշրջանը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է, ուր պատմության ընթացքում մշտապես բախվել են համաշխարհային կայսրությունների և տարածաշրջանային տերությունների շահերը: 2020 թ. Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքը շատ ավելի է «մոտեցել» Հարավային Կովկասին, ուր կարող է տարածվել իրանա-իսրայելական առճակատումը: Հարավային Կովկասում դերակատարների աննախադեպ քանակի և ստեղծված որոշակի աշխարհաքաղաքական վակուումի պայմաններում տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել ուժային կենտրոնների հետ իրենց՝ նախկինում հաստատված հարաբերությունները:

    Բանալի բառեր Հարավային Կովկաս Նոր Մերձավոր Արևելք Ղարաբաղյան կոնֆլիկտ Արցախյան պատերազմ Ռուսաստանի Դաշնություն Թուրքիա Իսրայել Իրան արաբական երկրներ Հայաստան հավաքական Արևմուտք նոր աշխարհակարգ:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Վավերագիր Մեծ հայրենադարձության տարիներին Լենինականում հաստատված օտարազգիների մասին
    6 Էջ | 232-238 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-232 |

    Ստացվել է՝ 2024-09-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-22

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հրապարակումներ

    1945 թ. նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ հրապարակված որոշման համաձայն, ընդառաջ գնալով հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի դիմումներին, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը՝ Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհին թույլատրվեց կազմակերպել արտասահմանյան երկրներում բնակվող հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան: Այս որոշմամբ սկսված սփյուռքահայերի զանգվածային ներգաղթն իր ծավալների պատճառով հայ պատմագիտության մեջ բնորոշվում է որպես Մեծ հայրենադարձություն :
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - "Шушинский листок" թերթը. Շուշիի պարբերական մամուլի պատմությունից (1910-ական թվականներ) (ռուս.)
    5 Էջ | 239-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-239 |

    Ստացվել է՝ 2024-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Հուսիկ Մելքոնյան. Ցաղաց քար վանքը
    5 Էջ | 245-250 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-245 |

    Ստացվել է՝ 2024-11-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ

    Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար աղբյուրագիտական առատ նյութ են ընձեռում վանական համալիրները, որոնց կազմում ընդգրկված կառույցների որմերին և կոթողային հուշարձաններին պահպանված վիմագրերը, ինչպես նաև այդ նույն համալիրներից հայտնի ձեռագիր մատյանների հիշատակարաններն անփոխարինելի սկզբնաղբյուրներ են: Հայագիտության մեջ՝ դեռևս XIX դարում լայն տարածում գտած տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում, արդեն իսկ կարևորվել է տարբեր գավառների, վանքերի, ամրոցների և պատմամշակութային այլ կենտրոնների գրավոր ժառանգությունն առանձին մենագրության նյութ դարձնելը :

    Բանալի բառերՑաղաց քար վանք հուշարձանախումբ եկեղեցի խորան կոթող վիմագիր խաչքար նվիրատվություն։

    Բեռնել

  • Վարդան Ոսկանյան - Արմանուշ Կոզմոյան. Իրանագիտական հետազոտություններ
    2 Էջ | 251-253 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-251 |

    Ստացվել է՝ 2024-06-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ

    Վերջերս լույս տեսած Ա. Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունները» տարիների ընթացքում հրատարակած հոդվածների և գրախոսությունների համահավաք ժողովածուն է, որտեղ ընդգրկված են հեղինակի արժեքավոր և իրանական գրականության ուսումնա-սիրությունների համատեքստում արդիական այնպիսի աշխատանքներ, որոնք ժամանակին հայերենով և ռուսերենով տպագրվել են հայաստանյան ու արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում (ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Պատմաբանասիրական հանդես», «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Իրանագիտության հարցեր», «Իրան-նամե», «Народы Азии и Африки», «Письменные памятники Востока» և այլն), ինչպես նաև ժողովածուներում [օրի¬նակ՝ «Вопросы восточного литературоведения. Традиции и современность (сборник статей)», «Неизменность и новизна художественного мира. Памяти Е. Э․ (сборник статей)», «Григор Нарекаци и духовная культура средневековья (сборник статей)»]:

    Բանալի բառերԱ. Կոզմոյան իրանագիտական հետազոտություններ հոդվածներ գրախոսություններ ժողովածուներ:


  • Պետրոս Դեմիրճյան - Սերգեյ Սարինյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 254-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-254 |

    Ստացվել է՝ 2024-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր երախտավորները

    Լրացավ ականավոր գրականագետ-քննադատ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի ծննդյան 100-ամյակը:Սերգեյ Սարինյանն անցյալ դարի 50-ական թվականներին ասպարեզ եկած գրականագետ-քննադատների սերնդի ակնառու ներկայացուցիչներից էր, ում կյանքն ու գործն ամբողջապես նույնացավ այդ սերնդի պատմությանը: Սերնդային որոնումների ու հայտնության ընդհանուր համարժեքի մեջ նա փորձեց ներդնել երկու դարերի հայոց գրականության էջերի գեղագիտական-փիլիսոփայական իր մեկնությունները, որոնք հասցրեց ամփոփել գրականության պատմության և տեսության, գրական դպրոցների, գրականագիտության մեթոդաբանության, գրականության պարբերացման հարցերին, առանձին դասական գրողների ստեղծագործությանը նվիրված իր գրականագիտական ժառանգության վեց հատորների մեջ (1988–2015 թթ.):
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սևակ Արզումանյան (ծննդյան 95-ամյակի առթիվ)
    4 Էջ | 258-262 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-258 |

    Ստացվել է՝ 2024-06-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր երախտավորները

    Այս տարի Սևակ Արզումանյանը կդառնար 95 տարեկան և կարող էր լինել մեր շարքերում: Սակայն նա բավականին շուտ հեռացավ կյանքից, երբ դեռ չէր հասցրել նշել իր 75-ամյակը: Ինչպես էր երազում այդ տարեդարձը նշել Արցախում: Այն ժամանակ ես դեռ չէի տեսել Մեծ Հայքի հեքիաթային Արցախ նահանգը: Արզումանյանն ինձ պատմում էր Արցախի հինավուրց ու շքեղ վանքերի, բերդերի հեքիաթային ու անմոռաց բնության կախարդանքի մասին ու շարունակ շեշտում, թե ես հրավիրվածների թվում եմ լինելու: Ավա՜ղ… հետագայում ես չորս անգամ եղա Արցախ աշխարհում, հիացա այդ դրախտային երկրի և՛ բնությամբ, և՛ մարդկանցով, և՛ մշակութային հինավուրց հուշարձաններով:
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Ավետիք Վիգենի Իսահակյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
    5 Էջ | 263-268 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-263 |

    Ստացվել է՝ 2024-11-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի խորհրդական, տեքստաբանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանի ծննդյան 80-ամյակը: Ա. Իսահակյանը գիտակցական ողջ կյանքը նվիրել է գրականագիտությանը՝ առաջնորդվելով ոչ միայն դեպի գրականությունը ցուցաբերած հետաքրքրությամբ, այլև պապի՝ Ավետիք Իսահակյանի հանդեպ տածած պաշտամունքով, որ պատանեկան տարիներից ձևավորվել էր նախ Վարպետի կողքին գտնվող հարազատների վերաբերմունքից, բազում ընկերների, անվանի մարդկանց խորագույն հարգանքից, ապա նաև բանաստեղծի համաժողովրդական ընդունելությունից:
    Բեռնել

  • Վաչե Հովակիմյան - Ռուբեն Ազիզբեկյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
    2 Էջ | 269-271 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-269 |

    Ստացվել է՝ 2024-07-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր հոբելյարները

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռուբեն Ազիզբեկյանը թևակոխեց կյանքի յոթերորդ տասնամյակը: Պատմագիտության և դիվանագիտության խաչմերուկներով հոբելյարը, հիրավի, անցել է արգասաբեր և բովանդակալից կյանքի ուղի:Ռ. Ազիզբեկյանը ծնվել է 1954 թ. հունիսի 16-ին Երևանում: 1971–1976 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Հատկանշական է, որ նրա ծնողների աշխատանքային ողջ գործունեությունը կապված է եղել Գիտությունների ակադեմիայի հետ:
    Բեռնել

  • Հայկուհի Մուրադյան, Ռոբերտ Ղազարյան - Միջազգային գիտաժողով՝ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» (անգլ.).
    2 Էջ | 272-274 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-272 |

    Ստացվել է՝ 2024-10-14 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Միջազգային գիտական կոնֆերանս՝ «Սերգեյ Փարաջանով –100»
    5 Էջ | 275-280 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-275 |

    Ստացվել է՝ 2024-11-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Հայ նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված Կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ 2024 թ. սեպտեմբերի 10–12-ը գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սերգեյ Փարաջանով – 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ։
    Բեռնել

  • Քրիստինե Բեջանյան - «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում»՝ միջազգային գիտաժողով նվիրված Վ. Բրյուսովի մահվան 100-ամյակին (ռուս.)
    8 Էջ | 281-289 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-281 |

    Ստացվել է՝ 2024-10-28 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Սիրանուշ Մարգարյան - Միջազգային գիտաժողով՝ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով
    4 Էջ | 290-294 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-290 |

    Ստացվել է՝ 2024-11-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Հոկտեմբերի 8–10-ը Երևանում տեղի ունեցավ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Ռուսաստանի գի-տությունների ակադեմիայի (ՌԳԱ) Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համասարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ։ Գիտաժողովն անցկացվեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
    Բեռնել

  • Լիլիթ Սեյրանյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 295-298 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-295 |

    Ստացվել է՝ 2024-11-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Նոյեմբերի 5–7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Համակազմակերպիչներն էին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:
    Բեռնել

  • Սիրանուշ Մարգարյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 299-302 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-299 |

    Ստացվել է՝ 2024-11-20 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Նոյեմբերի 13–15-ը Երևանում տեղի ունեցավ մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետի, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ։
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ նախագահության հայտարարությունը
    1 Էջ | 303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-303 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները:Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է:
    Բեռնել

  • - «Ադրբեջանի 2014 թ. ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը (անգլ.)
    1 Էջ | 304-305 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-304 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Կոմիտասի ստեղծագործությունների ակադեմիական նոր hրատարակությունը
    1 Էջ | 306-307 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-306 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Օրերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության առաջին հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը՝ դաշնամուրի նվագակցությամբ:Իսկ ամեն ինչ սկսվել էր տասնամյակներ առաջ: 1949 թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան 80-ամյակի օրը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Կոմիտասի Եր¬կերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնա-րարվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի նախագահությունը 1950 թ. հունվարի 25-ի № 4 նիստում որոշում կայացրեց Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը 1950-ին սկսելու վերաբերյալ:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020 թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը
    1 Էջ | 308-309 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-308 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020 թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված էր 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:Գրքի հեղինակներն են Գոհար Իսկանդարյանը, պ. գ. թ. Լիանա Պետրոսյանը, պ. գ. թ., դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, բ. գ. թ., դոցենտ Արտյոմ Տոնոյանը, պ. գ. դ. Սերգեյ Մինասյանը, ք. գ. թ. Բենիամին Պողոսյանը: Գիրքը ներկայացրեց խմբագիր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ. գ. թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը:
    Բեռնել

  • Լուսինե Սահակյան - Վահագն Տատրյան. Հայոց ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը
    30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-3 |

    Ստացվել է՝ 2023-01-27 | Գրախոսվել է՝ 2023-03-06 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    Հայոց ցեղասպանության նշանավոր ուսումնասիրող Վահագն Տատրյանի (1926 , մայիսի 26 – 2019, օգոստոսի 7) կյանքն ու գիտական գործունեությունն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում։ Տատրյանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով և գիտական նոր տեսությունների ու համեմատական ցեղասապանգիտության հենքի վրա այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։

    Բանալի բառերՎահագն Տատրյան Հայոց ցեղասպանություն տեղահանություն Հայաստան Արցախ Սփյուռք Օսմանյան կայսրություն հասարակագիտություն ոճրագիտություն զոհագիտություն վավերագիր մամուլ։

    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և Ս. Տեղյաց շուրջ հույն-հայկական դիմակայությունը (1700–1730-ական թվականներ)
    18 Էջ | 55-73 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-55 |

    Ստացվել է՝ 2023-01-29 | Գրախոսվել է՝ 2023-02-13 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    XVII դ. վերջին Երուսաղեմի, ինչպես և Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կանգնած էին դժվարին փորձությունների և դրանց ծանր հետևանքների հաղթահարման առջև: Թեման բազմիցս լուսաբանվել է հայ պատմագիտության մեջ, սակայն և չի կորցրել իր հրատապությունը՝ դրա հենքը հանդիսացող սկզբնաղբյուրների համադրման պայմաններում: Առավել մոտիկից պետք է դիտել նշված պատրիարքությունների ընթացքը՝ աչքի առաջ ունենալով հատկապես Երուսաղեմում ուղղափառ և հայ առաքելական միաբանությունների ամենևին էլ ոչ միանշանակ փոխհարաբերությունները:

    Բանալի բառերԵրուսաղեմի հայոց պատրիարքություն Կ. Պոլսի հայոց պատրիարքություն Ս. Տեղյաց սեփականություններ Հովհաննես Հաննա Ավետիք պատրիարք Հովհաննես Կոլոտ պատրիարք Գրիգոր Շիրվանցի պատրիարք Ֆեյզուլլահ մուֆտի Երուսաղեմի հունաց պատրիարք Մելետիոս:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Հայ միջնադարյան գրականության մեծ նորարարը
    21 Էջ | 74-95 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-74 |

    Ստացվել է՝ 2022-11-28 | Գրախոսվել է՝ 2022-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Այս տարի լրացավ միջնադարյան հայ մատենագրության շատ երևելի ու դարերով պաշտամունքի արժանացած հոգևոր նշանավոր գործիչ, կաթողիկոս, գրող, գրիչ, երաժիշտ, մանկավարժ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակը (1100–1173): Սա պատեհ առիթ է վերստին անդրադառնալու հայ մատենագրության մեջ խոր հետք թողած, հայ մտավոր կյանքում Ոսկեդարի հայ գրականության լավագույն ավանդույթները շարունակած ու նոր շրջադարձեր նախապատրաստած, հիացմունքի արժանի մարդու կյանքին ու գործին:Միջնադարի հայ երևելի մատենագիրներից սկսած՝ շատերն են անդրադարձել Ներսես Շնորհալու կյանքին ու ստեղծագործությանը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև օտար գիտական շրջանակներում, և ամենքն էլ համերաշխ ձևով նրան գնահատել են որպես մեծ հայրենասերի, բազմագիտակի, մարդասերի ու հայ գրականության նորարարի:

    Բանալի բառերՆերսես Շնորհալի XII դար աստվածաբան հանելուկ շարական նորարար միջնադարյան գրականություն «Ողբ Եդեսիոյ» «Յիսուս Որդի»:

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
    15 Էջ | 96-111 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |

    Ստացվել է՝ 2023-02-15 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Մ. Խորենացի առասպել Արտաշես Արտավազդ Սաթենիկ անավարտ դրամա գրառումներ դիպաշարային քարտեզ նախանձ տենչանք հոգեբանական տիրույթ:

    Բեռնել

  • Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
    15 Էջ | 112-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-112 |

    Ստացվել է՝ 2022-10-06 | Գրախոսվել է՝ 2022-12-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:

    Բանալի բառերԱվ. Իսահակյան գեղարվեստական արձակ ստեղծագործական նախագիծ հուշեր պատմվածք բանտ խաչ ողբերգություն միկրոաշխարհ մակրոաշխարհ առանցքային գաղափար հումանիստական աշխարհայացք:

    Բեռնել

  • Բուրաստան Զուլումյան (Մոսկվա) - Տիրան Չրաքյանը (Ինտրա) և նրա «Նոճաստան» բանաստեղծությունների ժողովածուն (ռուս.)
    25 Էջ | 128-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-128 |

    Ստացվել է՝ 2022-09-01 | Գրախոսվել է՝ 2022-09-05 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Տիրան Չրաքյանը (1875–1921) XX դարասկզբի արևմտահայ հայտնի բանաստեղծներից է, «Ներաշխարհ» (1906) քնարական-փիլիսոփայական արձակ պոեմի և «Նոճաստան» (1908) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: «Նոճաստան» ժողովածուի պոետիկայի հիմքում աշխարհընկալման սիմվոլիստական գեղագիտությունն է: Այն բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնք սերտորեն փոխկապակցված են քնարական սյուժեի հետ: Քնարական հերոսը, որպես կատարելության մարմնացում և երկնքի ու երկրի կապող օղակ, խորհում է նոճիների մասին:

    Բանալի բառերՏիրան Չրաքյան Ինտրա «Նոճաստան» սոնետներ սիմվոլիկա գեղեցկություն կատարելություն այլ աշխարհ:

    Բեռնել